|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի արտաքին պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 9,03 մլրդ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 9 մլրդ դոլարի շեմը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները։
Մեկ ամսվա ընթացքում ցուցանիշն աճել է 43,4 մլն դոլարով։ Վրաստանը ամենից շատ պարտք է Ֆրանսիային՝ շուրջ 814,5 մլն դոլար։ Տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Վրաստանի առաջատար առևտրային գործընկերն է։ Ընդ որում, Վրաստանի պարտքը ՌԴ-ին կազմում է ընդամենը 7,8 մլն դոլար։
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, Վրաստանը Հայաստանին պարտք է 1 միլիոն դոլար, Թուրքիային՝ 2,2 միլիոն, Ադրբեջանին՝ 1,1 միլիոն։