Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը Միհրան Պողոսյանը սպայական ողջ անձնակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանին, մաղթել հաջողություններ և արդյունվետ աշխատանք: Ըստ օրակարգի` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայությունում միատեսակ, իրավակիրառ գործընթաց ապահովող մեթոդական ուղեցույցի պահանջների կատարման գործընթացի և առաջարկությունների վերաբերյալ:
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել են գումարների բռնագանձումները, կատարողական վարույթների կարճումները և ավարտները: Ըստ ամփոփ զեկույցի՝ 2014 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 9 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 115.305 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 56.649-ի դիմաց:
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 9.727.898.812 դրամ. պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.483.167.392 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 3.836.555.099 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 810.044.873 դրամ, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2.721.957.224 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 876.174.224 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 11.343 կատարողական վարույթի: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 85.923 ՝ նախորդ տարվա 55.061-ի դիմաց: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրացված հարցերի լուծման առնչությամբ: