|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Նախօրեին կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով։ Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը։ Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասաց. «Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որևէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ` ճիշտ չէ։ Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ինքը պետք է վճարի պարտքը։ Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։