Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինան այդպես էլ չի վճարել ապրիլին ստացած ռուսական գազի դիմաց: Lenta.ru-ն հայտնում է, որ վճարելու ժամկետը սպառվում է մայիսի 7-ին:
«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը տեղեկացրել է, որ «ապրիլի գազի դիմաց վճարելու ժամկետն անցավ, որևէ վճարում չի արվել, ռուսական գազի դիմաց Ուկրիանայի պարտքը աճել է՝ հասնելով 3,508 մլրդ դոլարի»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ավելի վաղ ասել էր, որ եթե Ուկրաինան ժամանակին չվճարի ապրիլի գազի դիմաց, ապա բացառված չէ, որ հունիսից Կիևը ստանա միայն այն ծավալով գազ, որի համար վճարած կլինի նախօրոք: