|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Ստամբուլից պատգամավոր Փերվին Բուլդանը կարող է դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
Ըստ Demokrathaber-ի՝ քրդամետ պատգամավորը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող` Քուրդիստանի բանվորական կուսակցությանը և Աբդուլլահ Օջալանին բացահայտորեն գովերգելու մեջ: Մեղադրանքի հիմք է հանդիսացել դեռևս 2008 թվականին միջոցառումներից մեկի ժամանակ նրա ելույթը:
Պատգամավորի դեմ դատական գործ է հարուցվել՝ մինչև երկու տարի ազատազրկման ենթարկելու պահանջով: