կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 13:37
Տարածաշրջան

Ռեկորդային ցուցանիշ` Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորներին սպառնում է 3126 տարվա ազատազրկում

Ռեկորդային ցուցանիշ` Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորներին սպառնում է 3126 տարվա ազատազրկում

Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորների նկատմամբ ազատազրկման ռեկորդային ժամկետ է առաջարկվել:

Ըստ Demokrathaber-ի՝ կալանքի տակ գտնվող` ԺԴԿ 55 պատգամավորի նկատմամբ տարբեր մեղադրանքների հիման վրա պահանջվել է 18 ցմահ և 3126 տարվա ազատազրկում: Ռեկորդային այս ցուցանիշներով պահանջը ներկայացվել է պատգամավորների դեմ ներկայացված 654 տարբեր մեղադրանքների հիման վրա:

Ուշագրավ է, որ ազատազրկման ենթարկվելու ամենաբարձր ցուցանիշը գրանցել են ԺԴԿ համանախագահները` Դեմիրթաշի համար պահանջվել է ընդհանուր 486 տարվա և 2 ցմահ ազատազրկում, իսկ Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամբ՝ ընդհանուր 192 տարվա և մեկ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ ԺԴԿ համանախագահներն ու պատգամավորները ձերբակալվել են թուրքական իշխանությունների հրահանգով: Նրանց կալանքի տակ են պահում ապօրինաբար՝ մեղադրելով «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու և այդ կառույցների անդամ լինելու» մեջ: