|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի ՆԳՆ-ն ավարտել և դատախազություն է հանձնել «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը. հայտնում է РИА Новости-ն: Հրաչյա Հարությունյանի վարած մեքենան բախվել էր ավտոբուսի, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, արդյունքում` արգելակներն արդյունավետ չեն գործել, իսկ Հարությունյանը պետք է իմանար այդ մասին:
Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում. Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու և ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: