Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ՀԹԳՄ ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: Yerkir.am-ին ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի թատերական գործիչների միության տնօրենի կինը` Լաուրա Ղազանչյանը, «Առէքսիմբանկ»-ից վերցրել է 80 000 դոլար վարկ, իսկ հետո վճարումը չի կատարել, և այս պահի դրությամբ` պարտքը կազմում է 130 000 դոլար: Տեղեկացրել էինք նաև, որ Հակոբ Ղազանչյանը գտնվում է արտերկրում:
Ղազանչյանն, այնուամենայնիվ, պարզաբանում է ներկայացրել.«Արտերկրում փառատոնի մասնակցության ժամանակ սկսեցին հրապարակումներ լինել այն մասին, որ ես անձնական բանկային գործարքներում գրավ եմ դրել ՀԹԳՄ շենքը: Հարգելի բարեկամներ, ըստ երևույթին, ոմանց շփոթության մեջ է գցել սնանկ ճանաչված ընկերություններից մեկի անունը` «ՀԹԳՄ թատրոն» ՍՊԸ-ն: Նշված ՍՊԸ-ի սեփականատերը ես եմ և այն ոչ մի կապ չունի Թատերական Գործիչների Միության, առավել ևս, նրա շենքի հետ: Խնդրում եմ նման նյութեր հրապարակելուց առաջ մի քիչ մտածեք:
ՀԹԳՄ շենքը առանց համագումարի որոշման չի կարող որևէ գործարքի առարկա դառնալ: Մնացածը իմ անձնական կյանքն է, և որևէ մեկին, ինձանից բացի, չպետք է հետաքրքրի, քանզի ես քաղաքական մարդ չեմ, ոչ մեկից կախում չունեմ, այլ խոսքով` ազատ եմ: Ընդ որում, իմ խնդիրը արդեն մեկ տարի է բոլորը գիտեն, ու ես դա չեմ թաքցրել: Ավելին, փորձել եմ այնպես անել, որ այն չազդի ամենօրյա աշխատանքիս վրա»: