|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 3-ին և 4-ին Չարլի Չապլինի դուստրը՝ անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ և ռեժիսոր Վիկտորյա Թիերե-Չապլինը, և թոռնուհին՝ Աուրելիա Թիերեն, այցելեցին Հայաստան և ներկայացրեցին իրենց «Ղողանջ և պատրանք» ներկայացումը: Նրանք Հայաստանում էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: Ղազանչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր առաջ ես ճանապարհեցի 20-րդ դարի հզորագույն դասականի՝ Չարլի Չապլինի դստերն ու թոռնուհուն՝ Վիկտորիա Թիերե-Չապլինին և Աուրելիա Թիերեին։ Ուզում եմ մեկ անգամ ևս նրանց շնորհակալություն հայտնել ոչ միայն հրաշալի ներկայացման, այլև բացառիկ անմիջականության ու մարդկային անկրկնելի պարզության համար»:
Նշենք, որ «Ղողանջ և պատրանք» ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնում 2018 թ․ հուլիսին: Բեմադրության հեղինակը Չապլինի թոռնուհին է: