կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-10 17:44
Մշակույթ

ՀԹԳՄ ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել. շենքը գրավի տակ է

ՀԹԳՄ ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել. շենքը գրավի տակ է

Հայաստանի թատերական գործիչների միություն ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 17.07.2015թ. վճռով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 17-ին:

Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 20-ին նույն դատարանի շենքում:

ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի թատերական գործիչների միության տնօրենի կինը` Լաուրա Ղազանչյանը, «Առէքսիմբանկ»-ից վերցրել է 80 000 դոլար վարկ, իսկ հետո վճարումը չի կատարել, և այս պահի դրությամբ` պարտքը կազմում է 130 000 դոլար:

«Բանկն էլ դիմել է` Լաուրա Ղազանչյանին և ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով: Մինչև պարտատերերի ժողովը` օրենքը հնարավորություն է տալիս պարտապանին, պարտատիրոջը և կառավարչին ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու դատարանին: Սակայն, եթե մինչև առաջին ժողովն այդ ծրագիրը չեն ներկայացնում, դատարանը որոշում է կայացնում դատման վարույթ սկսելու, այսինքն` գրավի առարկա հանդիսացող գույքը վաճառելու և, գումարի անբավարարության դեպքում, այլ գույք վաճառելու: Իսկ եթե առողջացման ծրագիրը հեռանկարային լինի, այն կքննարկվի, և, դատարանի հաստատման դեպքում, պարտապանը կսկսի դատարանի սահմանած գրաֆիկով պարտքը մարումը»,- պարզաբանեց Ղարիբյանը:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հակոբ Ղազանչյանի հետ, քանի որ նա բացակայում է Հայաստանից` մեկնել է հյուրախաղերի, ուստի հարցին կանդրադառնանք նաև ավելի ուշ:

Ի դեպ, մշակույթի նախարարությունից էլ տեղեկացրեցին, որ ՀԹԳՄ-ն ՀԿ է, բնականաբար, իրենց ենթակայության տակ չէ: