կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-02 17:19
Մշակույթ

Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին. ՀԹԳՄ նախագահ

Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին. ՀԹԳՄ նախագահ

Կյանքից հեռացավ ազգային կինոյի երևելի վարպետներից մեկը, նշանավոր ասմունքողը, հրաշալի մարդն ու ընկերը... Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին դառնալու էր 70 տարեկան, պատրաստվում էինք շուքով նշել այդ հոբելյանը, Գյումրու քաղաքապետարանը նախագիծ էր պատրաստել՝ նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, օգոստոսի 13-ին նրա սեղանին էր դրվելու Լևոն Մութաֆյանի «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը...

 

Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին...

 

Մենք չենք թաքցնում մեր արցունքները, մեր ցավը, կորստի մրմուռը: Մենք սգում ենք մեր ընկերոջ մահը, որն անհավատալի էր... Ինչպե՞ս կարելի է տեսնել կանգ առած շարժումը, կենսախնդությունը, ոգևորությունը, ինչպե՞ս կարելի է այլևս չլսել Ազատ Գասպարյանի չարենցյան ընթերցումները, ինչպե՞ս կարելի է այլևս չըմբոշխնել մոտ քսան բարբառը, որը նա մատուցում էր զարմանալի ճշգրտությամբ...

 

Մեծ վշտի այս պահին խոնարհելով մեր գլուխները՝ Ազատ Գասպարյանի ընտանիքին մաղթում ենք ուժ՝ դիմանալու հրաշալի անհատականության հեռացման ցավին:

 

 ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ