|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարբեր գործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետարքրքվել Ջհանգիրյանը։
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի անունը օրեր առաջ շրջանառվեց գաղտանզերծված նամակագրության հայտնի տեսանյութի համատեքստում, որից հետո պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետի օգնականը կոպիտ ձևով միջամտում է արդարադատությանը՝ խմբագրելով քննիչի կողմից իրեն ուղարկված մեղադրանքի որոշումները ու Փաշինյանի քաղաքական հակառակորդների վերաբերյալ ստանում է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ։