|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով: Մասնավորապես` ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկն ավելացել է ևս 11 դպրոցով, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` մարզերում:
Այդ դպրոցներն են` Երևանի թիվ 144 և թիվ 163, ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի թիվ 1, ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 1 և թիվ 2, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 3, թիվ 9 և թիվ 10 հիմնական, ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի, Նոր Արմավիրի և Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցները: