կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-27 13:37
Հասարակություն

Լոռիում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը կավելանա ևս 4-ով

Լոռիում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը կավելանա ևս 4-ով

Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նշեց, որ մարզում հատուկ կրթություն իրականացվում է Վանաձորի թիվ 1 / 78 երեխա/ և Սպիտակի հատուկ դպրոցներում /70 երեխա/:

«2015թ. սեպտեմբերից ներառական կրթություն իրականացնում է 12 դպրոց, իսկ այս ուսումնական տարվանից դրանց թիվը կավելանա ևս 4-ով: Այսպիսով` 2015-2016 ուսումնական տարում ներառական կրթություն կիրականացվի մարզի 16 հանրակրթական դպրոցներում, որտեղ, ընդհանուր հաշվով, կընդգրկվի 428 աշակերտ»,- ասաց Սայադյանը: 

Ի դեպ, 2015-2016թթ. ուսումնական տարում մարզում գործում են 167 հանրակրթական դպրոցներ: