|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր հրավիրված ասուլիսում Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հարցրեցին Արցախի ժողովրդագրության ցուցանիշների մասին: Հարությունյանի խոսքով` 2007 թվականին Արցախում մշտական բնակչության թիվը եղել է 138 հազար, իսկ 2016 թվականին` 146 հազար:
«Ինչքանո՞վ է սա բավարար, բավարար չէ, մենք ավելի մեծ տեմպեր ենք պլանավորում և ցանկանում»,- ասաց նա:
Պետնախարարի խոսքով` ծնելիության խթանման ծրագիրն իր ազդեցությունը թողել է և տարեկան միջին 2000 ծնունդը դարձել է 2500:
«2017 սեպտեմբերի 1-ին աշակերտների թիվը, համեմատած 2016 թվականի սեպտեմբերի 1-ի հետ, ավելացել է մոտ 450-ով»,- հայտնեց նա, ապա նշեց, որ ծնելիության ազդեցությունը աշակերտների թվի վրա պետք կլինի 17 տարի: «Ուստի 2023 թվականին աշակերտների թիվը կավելանա 25 հազարով»,- ասաց Հարությունյանը: