Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ երեկոյան` ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մահացածը Մարտունի քաղաքի բնակիչ` 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, ով Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին սեփական բենզալցակայան ուներ:
Yerkir.am-ին հասած նախնական տեղեկություններով՝ գործարարին վրաերթի են ենթարկել, սակայն արդյո՞ք դա միտումնավոր է եղել, թե՞ դժբախտ պատահար, դեռևս հայտնի չէ: Դա պարզելու ուղղությամբ քննչական կոմիտեի քննիչներն աշխատանքներ են տանում:
Մեզ հետ զրույցում Դավթյանին ճանաչողները պատմեցին, որ նա Մարտունիում հարգված մարդ էր, և շուրջ 10 տարի է, ինչ նրա բենզալցակայանը գործում է: Նրանց խոսքով՝ Դավթյանը դրական կերպար էր և դժվար թե թշնամիներ ունենար: Դավթյանը մինչև 2009-ը Մարտունի քաղաքի ավագանու անդամ էր: