Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: Այս մասին Yerevan news-ի հետ զրույցում դեռ երեկ ահազանգել է Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը:
Կայքի տեղեկությունների համաձայն Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»,- ասել է Արսեն Ավետիսյանի կինը: Համաձայն կայքի տեղեկատվության՝ կազմակերպության պարտքն այսուհետ սեփական գրպանի ֆինանսներ համարելով՝ Նեմեց Ռուբոն, գործարարի հանդեպ ֆիզիկական և բարոյական ճնշումներ գործադրելով, ստիպում է նրան հրաժարվել ավիաընկերությունից:
Նշենք, որ արդեն այսօր կայքը տեղեկություններ է հրապարակել Ավետիսյանի առողջական վիճակի մասին, գրելով, որ երեկ ուշ երեկոյան Պռոշյանի թիվ 3 հիվանդանոց տեղափոխված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն գործարար Արսեն Ավետիսյանը նախնական բժշկական օգնություն ստանալուց հետո գիշերը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր: Արսեն Ավետիսյանն ունի ծանր մարմնական վնասվածքներ:
Առավել մանրամասները եւ լուսանկարները՝ այստեղ: