|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ միասին են անցկացրել իրենց կիրակին` մարզվելով Սոչիի «Բոչարով ռուչեյ» կոչվող նստավայրում:
BBC-ն, NBC-ն, Reuters-ը, Bloomerg-ը, The Huffington Post-ը և մի շարք այլ արտասահմանյան լրատվամիջոցներ արձագանքել են մարզասրահում պարապող Պուտինին պատկերող լուսանկարներին:
Ըստ Reuters-ի՝ Պուտինն այդ լուսանկարներով նպատակ ունի ռուսաստանցիներին ցույց տալ Ռուսաստանի նախագահի առողջ, ողջամիտ պահվածքը: «Գուցե Պուտինը նպատակ ունի շտկել իր առնական լինելու` խարխլված իմիջը, քանի որ նրա ժողովրդականությունն անկում է գրանցում»,- գրել է կայքը:
Bloomerg-ի անդրադարձը «մարզվող Պուտինին» ևս հետաքրքիր է: «Մինչ Ռուսաստանն անկում է ապրում, Պուտինն ու Մեդվեդևը խորովածի մեջ են»,- գրել է կայքը: