կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-27 10:42
Հասարակություն

Ափիոն՝ խորովածի մանղալի մեջ. 20-ամյա հայ աղջիկն իրանցու հետ ձերբակալվել է հենց «Զվարթնոց»-ում

Ափիոն՝ խորովածի մանղալի մեջ. 20-ամյա հայ աղջիկն իրանցու հետ ձերբակալվել է հենց «Զվարթնոց»-ում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի թմրամիջոց հայտնաբերելու փաստով։

«Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ծառայությունները օպերատիվ տեղեկությունների արդյունքում զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Ալեքս Ավասաֆիի և Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 20-ամյա Լիզա Հարությունյանի կողմից արտահանվող առաքանին՝ խորոված պատրաստելու համար սարքը։ Զննման արդյունքում նշված սարքի միջից հայտնաբերվել են 2 հատ մետաղական դետալներ, որոնց մեջ թաքցված են եղել շուրջ 7 կգ և 1 կգ կշիռներով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ այն առանձնապես խոշոր չափերով՝ 7597.45 գրամ հաստատուն կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոց է։ Ա. Ավասաֆը և Լ. Հարությունյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավասաֆը սովորում է Երևանի Պետական բժշկական համալսարանում, իսկ ապրանքը արտահանվում էր Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաք»,- կարդում ենք կայքում։