Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Freedom House-ը հրապարակել է «2017 թվականին մամուլի ազատությունը» զեկույցը:
Փորձագետները գնահատել են 199 երկրների զանգվածային լրատվամիջոցները 0-100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ:
Զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 137-րդ հորիզոնականը՝ հայտնվելով «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում: Նշվել է, որ Հայաստանն ընդհանուր ազատությունների մակարդակով «մասամբ ազատ» երկրների ցուցակում է, իսկ համացանցի ազատությամբ՝ «ազատ երկրների» ցուցակում:
Զեկույցում Ռուսաստանը հայտնվել է 174-րդ հորիզոնականում՝ ստանալով 83 միավոր: ՌԴ-ն, ինչպես նաև Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան հայտնվել են «անազատ» երկրների ցուցակում: Զեկույցում Ադրբեջանն ու Իրանը զբաղեցրել են 190-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 163-րդ:
Վարկանիշային ցուցակում Վրաստանը 102-րդն է՝ ստանալով 50 միավոր: Վրաստանը, ինչպես նախորդ տարի, շարունակում է մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում, որը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում:
Ըստ Freedom House-ի՝ աշխարհում մամուլի մակարդակը վերջին 13 տարիների ընթացքում ամենացածրն է:
Կազմակերպությունը նաև անդրադարձել է այն երկրներին, որտեղ տարվա ընթացքում մամուլի ազատության հարցում գրանցվել են ամենամեծ անկումները: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Լեհաստանը, Բուրունդին, Հունգարիան, Բոլիվիան, Սերբիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: