կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 11:18
Քաղաքական

Կառավարությունը որոշել է համալիր լուծում տալ գազաբալոնային համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման խնդրին

Կառավարությունը որոշել է համալիր լուծում տալ գազաբալոնային համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման խնդրին

Կառավարության` օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ներառված է կառավարության 2015թ.  գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներ հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: 

Ըստ այդմ` Հայաստանում  սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով  լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի միջոցառումների ծրագրում՝ 10-րդ կետով, նախատեսվում էր  2015 թվականի օգոստոս ամսվա 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: 

Ընթացիկ վիճակի համաձայն` տրանսպորտի և կապի նախարարությունը մշակել և սահմանված կարգով կառավարության քննարկմանն էր ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: 2015 թվականի հունիսի 24-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում, որի ժամանակ առաջարկել է՝

1. բարձրացված հարցերի համալիր քննարկման և լուծումների առաջարկման նպատակով ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի ղեկավարությամբ, աշխատանքային խմբի կազմում ընդգրկելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչ Արման Կարապետյանին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանին,

2) բարձրացված հարցերի լուծման նպատակով օրենսդրական փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ օրենքների ցանկը և առաջարկվող փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:                                         

Որոշմամբ ակնկալվում է օրենսդրական համալիր լուծում տալ գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործմանը: