Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին:
2011թ. մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով Գագիկ Հովհաննիսյանը դիմել էր Հայաստանի պաշտպանության նախարարին: Խնդրին արագ լուծում տրվեց, և մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, 11 երեխաների հայրը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից ստացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նոր ու հարմարավետ երկու բնակարանի բանալիները. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորելով Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը Հովհաննիսյանների ընտանիքին մաղթեց առողջություն, ընտանեկան ջերմ միջավայր:
Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ` ի հիշատակ ռազմի դաշտում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7-ն են, բայց, ինչպես Գագիկն է ասում, ամեն ինչ դեռ առջևում է:
Բնակարանի բանալիներից բացի, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց կենցաղային տեխնիկա, իսկ երեխաներին` տարբեր նվերներ: