Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեւանում եւ մարզերում տնտեսական զարգացումը խիստ անհամաչափ է ընթանում: Սա շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ ամբողջ արտադրական հզորությունները, մտավոր ռեսուրսները, աշխատուժը կենտրոնանում են Երեւանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը:
Մեծ խնդիր է նաեւ արտահանվող եւ ներկրվող արտադրանքի ծավալների անհամաչափությունը, ինչը խոսում է այն մասին, որ հայաստանյան արտադրանքն, ընդհանուր առմամբ, չի կարողանում մրցել արտասահմանյանի հետ` իր որակով, գնով եւ պահանջվող քանակությամբ:
Ս. Գեւորգյանը նշեց, որ իրենց դիմած չիր արտադրող ընկերության համար փորձել են գնորդ գտնել արտասահմանում: Համբուրգում մի սուպերմարկետ պահանջել է 100 տոննա ծիրանի չիր, այնինչ` ողջ Հայաստանից այդքան ծիրանի չիր չի արտահանվում:
Խնդիր է նաեւ այն, որ բիզնեսի ղեկավարների մեծ մասը, հատկապես մարզաբնակները, գրեթե ցանկություն չունեն սովորելու եւ ավելին իմանալու բիզնեսի հմտությունների մասին: Սա ոչ թե պատճառ, այլ հետեւանք է ներկայիս օրենսդրական դաշտի եւ պետության կողմից տարվող քաղաքականության:
«Երկիր»-ի հետ զրույցում Ս. Գեւրոգյանն ասաց, որ նրանցից շատերը չեն վստահում գիտելիքին, կարծում են, որ կարելի է խնդիրները լուծել այլ ճանապարհներով:
Հայաստանում մրցունակ բիզնես ունենալու խնդիրներից է այն, որ մեր երկիրը չի կարողանում արագ արձագանքել տնտեսական մարտահրավերներին, ճկուն լինել դաշտում, ինչպես անում են մյուս պետությունները:
Օրինակ, մեկ շաբաթ առաջ վրացական լրատվամիջոցները գրում էին, թե Թուրքիան պատրաստ է տասնյակ միլիոն գումարներ ներդնել Վրաստանի տուրիզմի զարգացման ոլորտում: Եվ դրանից ընդամենը ժամեր անց Ռուսաստանի վարչապետ Պուտինը խոսել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ եւ համաձայնության եկել, որ այդ ներդրումներն արվեն Ռուսաստանում:
Ս. Գեւրոգյանի խոսքերով` Հայաստանի տնտեսական ոլորտի երկու խնդիրները մրցունակության բարձրացումն ու կոռուպցիայի վերացումն են: Նա մեջբերեց McKinsey & Company ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնի այն խոսքը, որ եթե Հայաստանը շարունակի դանդաղել, ապա կդառնա տարածաշրջանի մոխրագույն մասը։