|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բոլոր ասուլիսների, միջոցառումների ժամանակ խոսում է ռուսերենով: Վաղուց արդեն տարօրինակ է ու նույնիսկ ամոթալի, երբ քո երկրում, որտեղ պետական լեզուն հայերենն է, հայ մարդը պաշտոնական խոսք է ասում այլ լեզվով:
Եվ սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ անգամ: Այն հարցին, թե ինչու՞ է ռուսերեն խոսում, Ա. Իսկանդարյանը ասաց. թե ինքը Մոսկվայից է ու Հայաստան է եկել ութ տարի առաջ: Առօրյայում խոսում է հայերեն, բայց երբ պրոֆեսիոնալ մտքեր է արտահայտում, անցնում է ռուսերենին, քանի որ հայերենում բառապաշարը չի հերիքում:
Հարցին, թե մի՞թե ութ տարին բավարար չէր մայրենին պահանջված չափով յուրացնելու համար, պատասխանեց. «Երեւի ինձ համար բավարար չէր»: