Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԿԳՄՍ նախարարը դասագրքերի ուշացումը նախարարության բացթողումը չի համարում։ Ասում է՝ չեմ կարծում, որ մենք ունենք լուրջ խնդիր, որովհետեւ նախ դասագրքերը էլեկտրոնային հասանելի են։
Լրագրողն ընթերցեց 5-րդ դասարանի Մաթեմատիկայի դասագրքում տեղ գտած հերոսների անվանուները՝ Ադի, Բուդի, Գուդի, Դուբի, Եգի եւ հարց ուղղեց՝ ինչո՞ւ են այդպիսի անուններ ընտրվել, նախարարը պարզաբանեց.
«Մոտեցումը, որ դասագիրքը պետք է դառնա երեխայի համար հնարավորինս պարզ ու մատչելի եւ մաթեմատիկան մեր ամենապրոբլեմատիկ առարկաներից է: Եթե նայեք մեր միասնական քննությունների արդյունքները, ամենացածր արդյունքները գրանցվում են մաթեմատիկայից: Մեր երեխաները մաթեմատիկան լավ չեն սովորում եւ պետք է գտնել ձեւերը, որ սիրեն ու հասկանան: Մաթեմատիկայի սովորեցնելու մոտեցումները պիտի փոխվեն: Ինչ վերաբերում է անվանումներին՝ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում, որ մեր երեխաները ինչ-որ մի անունով կոչեն ընտանիքի անդամներին եւ իրենց միջոցով սովորեն առարկան: Այս նոր դասագրքերի մասին այս տարի ուսուցիչներից, աշակերտներից եւ ծնողներից հավաքելու ենք կարծիքներ եւ հետագա լրամշակումները կարվեն»: