կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 13:00
Առանց Կատեգորիա

Մարդկությունը դատապարտված է ինքնաոչնչացման. երեկ` Ջուղան, այսօր՝ Պալմիրան

Մարդկությունը դատապարտված է ինքնաոչնչացման. երեկ` Ջուղան, այսօր՝ Պալմիրան

Սպարտակ Ղարաբաղցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«..Մի քանի օր շարունակ ԱՇԽԱՐՀԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ թմբկահարում էին ՊԱԼՄԻՐԱՅԻ ոչնչացման փաստը.... ԵՍ ԷԼ\" մինչև հոգուս խորքը ցավ ու ափսոսանք ապրեցի, որ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻ ՓԱՌԱՀԵՂ ԷՋ, ՇԵՐՏ, ՄԵՐ օրերում ոչնչանում է ԱՇԽԱՐՀԻ երեսից... ՈՉՆՉԱՆՈՒՄ է, որովհետև ՀԻՎԱՆԴԱՑԵԼ ու ԿԱՐՃԱՑԵԼ Է մարդկության ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ... Ընդամենը մի քանի տարի առաջ, օրը ցերեկով ոչնչացվեց ոչ պակաս անկրկնելի պատմա-մշակութային մի ԵԶԱԿԻ շերտ ևս\" ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ. ԻՆՉՈԻ? իրար չանցավ ԱՇԽԱՐՀԸ, չաղմկեցին նույն լրատ.վամիջոցները, այլ բերանները ջուր առան, լռեցին... ... ՌՈՒԲԵՆ ԳևՈԳՅԱՆՑԻ նախաձեռնությամբ վավերագրական մի ֆիլմ պատրաստեցինք, ,,21-րդ դարի վանդալները,,. նվիրված ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ կոտորածին; Նախ ցուցադրվեց ,,ՈՍԿԵ ԾԻՐԱՆ,, միջազգային փառատոնի օրերին, հետո ֆիլմը հրավիրվեց ԱՄՆ; ՍԻՐԱԿՈՒԶԱՅԻ ամենամյա միջազգային կինոփառատոն... Ինչպես ընդունված է ասել ֆիլմը մեծ ընդունելության ու լայն արձագանքի արժանացավ, բայց դրանից ոչ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ վե րակենդանացան, ոչ էլ... ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒ ՆԻՑ հետո, ինչպես ընդունված է, ասուլիս կայացավ; Մինչև հիմա էլ չեմ մոռանում ֆիլմը դիտած ամերիկացու հարցը. -,,_ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՎԹ ՈՒՆԻ?,,;-հարցրեց. ,,_ՈՉ, ՉՈՒՆԻ,- պատասխանեցի, ու սպասում էի նրա երկրորդ հարցին, որի փոխարեն նա ,,ՊԱՐԶ Է,- ասաց ու շնորհակալություն հայտնեց ինքն էլ չիմանալով ինչի համար,,; ՏԽՐԵՑԻ, ԱՓՍՈՍԵՑԻ, որ ՕՎԿԻԱՆՈՍՆ անցել ու հասել էի մի երկիր, որի գնահատման չափանիշը ոչ թե քաղաքակրթությունն է, այլ ՆԱՎԹԱՀՈՐԸ.... Ինձ այլևս չէին հետաքրքում ո չ թերթերում տպագրված գովեստները, ոչ էլ հիացական կարծիքները... ՔԱՆԻ դեռ ,,ՆԱՎԹԱՀՈՐՆ,, է ճշմարտության ու քաղաքակրթության չափանիշը ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԻՆՔՆՔՈՉՆՉԱՑՄԱՆ... ԵՐԵԿ ՋՈՒՂԱՆ, ԱՅՍՕՐ ՊԱԼՄԻՐԱՆ ... ՎԱՂԸ ՀԵՐԹԸ ԼՈՒՎՐԻՆ ՈՒ ԷՐՄԻՏԱԺԻՆ Է ՀԱՍՆԵԼՈՒ.. ՈՒ ՄԻ ՀԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑ/եթե ոչ ավելի շուտ/ ՆԱՎԹԱՀՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔԱՐԱՆՁԱՎԱԲՆԱԿ մարդն է արդեն ,,ՔԱՂՑԻ ԽՈՐ ՓՈՍԵՐ ՓՈՐԵԼՈՒ ՄԱՄՈՆՏՆԵՐ ՈՒ ԲԻԶՈՆՆԵՐ ՈՐՍԱԼՈՒ համար... ՄԱՐԴՆ ՀՈԳՆԵԼ Է ԱՐԱՐԵԼՈՒՑ?....»