|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պատմական հսկայական նշանակություն ունեցող հազարամյա Պալմիրան վտանգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Տեղի բնակիչներից մեկը սիրողական տեսանյութ է պատրաստել, որից երեւում է, թե ինչպես է ականանետային ռմբակոծությունից վնասվել Բելի տաճարը, որը թվագրվում է մ.թ. առաջին դարով:
«Ապստամբները տեղաբաշված են քաղաքի շուրջ: Նրանք թաքնվում են անապատում եւ գիշերները հարձակվում կառավարական ուժերի վրա»,- ըստ mignews.com-ի` պատմել է տեղաբնակը` խուսափելով նշել իր անունը:
Իսկ Ասադի ուժերը տեղաբաշխվել են զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոցներում, զբաղեցրել են նաեւ հռոմեական ամֆիթատրոնը եւ դիպուկահարներ տեղակայել դրա քարերի պատերի հետեւում: