|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիական բանակը ԻՊ-ի գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել է Պալմիրան, հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը: Սիրիացի զինվորականները ներկայում ականազերծում են քաղաքը եւ հնագույն հուշարձանները: Նրանք Պալմիրայի հնագույն բերդից իջեցրել են ԻՊ-ի դրոշը:
Ի դեպ, սիրիացի պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ Պալմիրայի պատմական հուշարձաններին մեծ վնաս է հասցվել, սակայն դրանք հնարավոր է վերականգնել:
Նշենք, որ Պալմիրան, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված, ԻՊ-ի հսկողության տակ էր 2015 թվականի մայիսից: