Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության` օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունն ընդգրկել է որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի որոշմամբ` ՀՀ ՊՆ, ԱԱԾ կրտսեր, միջին, ավագ և ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռք բերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագրով սահմանված վարկի գումարի 500.000 դրամ առավելագույն սահմանաչափը շահառուների մի մասի համար դարձնել 1.000.000 դրամ, ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնել, ինչպես նաև ծրագրում ընդգրկել ԼՂՀ-ում գործող կենցաղային տեխնիկայի վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտները:
Ֆինանսների նախարարությունը համարում է, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, քանի որ կաճեն բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի վաճառքի ծավալները, ինչի արդյունքում կաճեն նաև բանկերի և կենցաղային տեխնիկա իրացնող հարկ վճարողների շահույթը և ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսային մասով նախատեսվում է ծախսերի ավելացում:
Ելնելով նրանից, որ ծրագիրը շարունակում է ունենալ պահանջարկ, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված առաջարկությունը, համաձայն որի` նախատեսվում է Ծրագրով սահմանված վարկի գումարի 500.000 ՀՀ դրամ առավելագույն սահմանաչափը շահառուների մի մասի համար դարձնել 1.000.000 ՀՀ դրամ, իսկ Ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնել` ներառելով ՀՀ պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչմամբ ծառայողներին: Նախագծի ընդունումը նախատեսում է ծախսեր պետական բյուջեում, որոնց չափը, ըստ ֆինանսների նախարարության, ներկա փուլում ստույգ գնահատելի չէ` հաշվի առնելով այն, որ հնարավոր չէ կանխատեսել ծրագրին փաստացի մասնակցել ցանկացող շահառուների թիվը: