|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել նաև քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները։ ԱՍՀՆ կողմից ծրագրի շահառուներին տրամադրվում է 1,000,000 դրամ միանվագ աջակցություն:
Միջոցառման շահառուներ են համարվում բացառապես քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները: Զինծառայողները, այդ թվում` զորահավաքային զորակոչի միջոցով զինծառայության ներգրավված քաղաքացիները և կամավորագրված անձինք նշված միջոցառման շահառու լինել չեն կարող:
Զինծառայողների շրջանում 2020 թ․ պատերազմի հետևանքով անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին աջակցություն է տրամադրվում մեկ այլ ծրագրով՝ ԱՍՀՆ և ՊՆ համագործակցությամբ։
Ըստ այդմ՝ տրվում է ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։