|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական սոցիալական աջակցություն տրամադրելու մասին մի հարց, մասնավորապես` Նոյեմբերյան համայնքը դուրս էր մնացել սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկից, և կառավարության այս որոշմամբ Նոյեմբերյանը ընդգրկվում է այդ ցանկում` դառնալով 34-րդ բնակավայրը:
«Նոյեմբերյանը այսուհետ ստանալու է այն նույն սոցիալական աջակցությունը, ինչից նախկինում հաստատված ցանկով օգտվում էին մնացած 33 բնակավայրերը: Ընդհանուր աջակցության գումարը մեկ տարվա համար կազմում է 92 միլիոն դրամ, մասնավորապես` 1650 ընտանիք կստանան էլեկտրաէներգիայի, 1551 ընտանիք գազի համար գումար՝ 50 տոկոսի չափով: Կես տարվա մասը կկազմի 48 միլիոն դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս հարցը քննարկվել է վարչապետի ու համայնքի բնակիչների միջև հանդիպման ժամանակ: