Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Պանտերա սիքյուրիթի» պահնորդային ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանն այսօր առավոտյան ժամը 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք, նրա վիճակը կայուն է: Առաջիկայում նա քթի վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել օգոստոսի 21-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում: Խոցանյանը ստացել էր դիմածնոտային ծանր վնասվածքներ: Նրան ծեծի ենթարկելու գործով ոստիկանություն էր ներկայացել ոստիկանության գնդապետի որդի` Հարություն Թանգմանյանը, ով ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո ազատ էր արձակվել:
Մեր տեղեկություններով՝ հիշյալ գործը ներկայումս քննվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն երկու օր է` մեզ չի հաջողվում այս տեղեկությունը ճիշել ՀՔԾ-ից:
Yerkir.am-ին հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ բացի ոստիկանության պաշտոնյայի որդուց, միջադեպին մասնակցել են նաև հարկայինի և օդանավակայանի աշխատակիցներ, և հենց դա է պատճառը, որ գործի վարույթը փոխանցվել է ՀՔԾ-ին:
Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության ծառայողը դեպքից հետո ի վիճակի չի եղել բացատրություն տալ, ավելին՝ հայտնել է, որ ոչինչ չի հիշում: