|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ մամուլում հրապարակում եղավ, որ Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցներին զանգվածաբար ազատում են աշխատանքից: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել այս առնչությամբ, որում ասվում է.
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։
Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։
Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»: