կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 09:05
Առանց Կատեգորիա

Ովքեր են Դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրված դատախազները. ուշագրավ անուններ. «Ժողովուրդ»

Ովքեր են Դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգևատրված դատախազները. ուշագրավ անուններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարգեւատրված դատախազները պատահական մարդիկ չեն: Երեկ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվել են գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը եւ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:

Իսկ ովքե՞ր են նրանք. Արսեն Մարտիրոսյանը սերտ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվել է գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ:

Ավելին, նա ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է։ «Միխթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Միխաթ Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար, որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Իսկ այդ մեդալով պարգեւատրված երրորդ անձը՝ Գուրգեն Հակոբյանը եւս հանդիսանում է Արթուր Դավթյանի մտերիմներից: Ավելին, դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան եւս պատահական չեն պարգեւատրել: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Գուրգեն Հակոբյանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանության պետ: Այստեղ նկատենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին պաշտոնավարելու համար մնացել է 19 օր, եւ չի բացառվում, որ փոփոխություններ լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում