|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում ոստիկանության իրականացրած «քաղաքական ցեղասպանություն» գործողությունների շրջանակում ձերբակալվել են Տիգրանակերտի Սուր և Սիլվան շրջանների քաղաքապետերը. տեղեկացնում է Siyasihaber-ը:
Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքապետերի նկատմամբ: Նրանցից մեկին գետին տապալելուց հետո ոստիկանը ոտքով նրա մեջքին է կանգնել, այնուհետև ատրճանակ պարզել քաղաքապետի ընտանիքի անդամների ուղղությամբ:
Գործողության ընթացքում ձերբակալվել է 9 մարդ, որոնց թվում են քաղաքային իշխանության ներկայացուցիչներ ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործիչներ:
Նշվում է, որ ձերբակալությունների թիվը կարող է ավելանալ: