|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սղերդ (Սիիրթ) նահանգի դատախազության կողմից իրականացվող հետաքննության սահմաններում հատուկ գործողություններ են իրականացվել նահանգի Բայքան և Վեյսել Քարանի քաղաքապետարաններում և համաքաղաքապետերի բնակարաններում:
Ըստ Demokrathaber-ի` գործողության արդյունքում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, քաղաքապետ Սելվա Էրդողանը:
Ձերբակալության որոշում կա նաև Բայքանի մյուս համաքաղաքապետ Ալի Այդընի նկատմամբ, որին չի հաջողվել ձերբակալել քաղաքից բացակայելու պատճառով: