|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և քուրդ ակտիվիստները հաստատել են Տիգրանակերտում (Դիարբեքիր) Սիրիա-Թուրքիա սահմանի (Քոբանիում ԻՇԻՊ-ի իրականացրած հարձակումների դեմ բողոքի ցույցեր) իրադարձությունները լուսաբանող գերմանացի 3 լրագրողների ձերբակալման մասին լուրը: Այդ մասին հայտնում է Odatv-ն:
Ըստ կայքի՝ լրագրողները ձերբակալվել են «սադրիչ» լինելու կասկածանքով:
Ձերբակալման ժամանակ լրագրողներից մեկն իր Twitter-յան էջում գրել է, որ այդ պահին ձերբակալում են իրեն և իր գործընկերներին, այն բանի համար, թե իրենք «ցանկացել են լուսաբանել քրդերի բողոքի ցույցերը»:
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ Անկարայում գերմանական դեսպանատունն աշխատում է իրավիճակի պարզաբանման ուղղությամբ, մասնավորապես` կապ է պահվում ինչպես Գերմանիայի քաղաքացիների, այնպես էլ իրավասու գերատեսչությունների հետ։