|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի ոստիկանությունը ԻՇԻՊ-ի, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատի» դեմ ուղղված գործողությունների արդյուքնում ձերբակալել է 2600 մարդու.այդ մասին Interfax-ին հաղորդել են Մոսկվայում Թուրքիայի դեսապանատնից:
«Մինչ այսօր 47 գավառներում անցկացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 2598 մարդ, որոնց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ»,-նշել է աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամաբ՝ հիշյալ գործողությունները միտված են ոչնչացնելու ԻՇԻՊ-ի զինյալներին և այն ուժերին, որոնք կարող են որոշակի գործողություններ ծավալել:
Զրուցակիցը հայտնել է նաև, որ վերջին ամիսների ընթացքում ԻՇԻՊ-ի և արմատական այլ խմբավորումների դեմ իրականացվող առաջին գործողությունների արդյունքում ձերբակալվել է 600 մարդ, որոնցից 100-ը կալանավորվել են:
Նրա խոսքով՝ կասկածներ են եղել, որ ձերբակալվածներից երկուսը մահապարտ ահաբեկիչներ են եղել: