Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը օրերս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից: Ըստ այդ լուրերի՝ դեսպանը Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ռուսական «Գրիբայեդով» ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը: Հերմինե Նաղդալյանն էլ հետեւել է դեսպանի հորդորին ու հրաժարական է ներկայացրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Ավելին՝ նա այդ նշանակումից բավականին ոգեւորվել է եւ հատուկ այդ առիթով Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների համար «բանկետ» է կազմակերպել, որին հրավիրված է եղել նաեւ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ խնջույքին, ի թիվս մի շարք պատգամավորների, մասնակցել են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը, իսկ ՀՀԿ-ից՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Ռուզաննա Մուրադյանը: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավարն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում