|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ու ՀՀ արտաքին քաղաքականության արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող այլ հարցերի:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկված հարցերին:
Երեկոյան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատվիրակության պատվին հայ համայնքի անունից կազմակերպվել է ընդունելություն: