| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ:
Գ Շամշյանի տեղեկություններով` Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ: Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:
Մանրամասներն՝ այստեղ: