Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից ֆինանսական ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում երեկ խուզարկություն է կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ բնակարանում: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատերը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կինն է:
Տռուզյանը տեղեկացրեց, որ «Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ: Հայտնաբերված գումարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: