Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Արևաշատ գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մահացածը Ջավախքի բնակիչ, 55-ամյա Նազիկ Սողոյանն է:
Մեզ հետ զրույցում Արևաշատի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը հայտնեց, որ Նազիկը Ջավախքում բնակվում էր մոր հետ, և հյուր էր եկել Արևաշատում բնակվող հորեղբոր դստերը: Գյուղապետի խոսքով՝ կինը վատառողջ էր և դեպքի օրն էլ գանգատվել է առողջականից: «Այդ օրն առավոտ էլ վատ է զգացել, գլխացավ է ունեցել, տանտերերն էլ գնացել էին հիվանդատես, վերադարձել տեսել են՝ կախված է»,-ասաց նա և հավելեց, որ կինը մահվանից առաջ երկտող է թողել , որտեղ գրել է.
«Ձանձրացել եմ կյանքից, հարազատներիցս գոհ եմ, ոչ մեկին չմեղադրեք»:
Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ Նազիկը մի որդի ուներ, ով բնակվում էր Վլադիկավկազում: «Որդին ամուսնալուծվել էր, նա այդ փաստը շատ ծանր էր տարել, երևի, որ մենակ էր մնացել՝ շատ է նեղվել»,-ասաց տիկին Գևորգյանը: Նա նշեց, որ Վրաստանից պետք է հարազատները ժամանան և որոշեն՝ որտեղ հուղարկավորել կնոջը: