|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն:
Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ նա ինքնասպանության մեջ մեղադրել է քաղաքացի Հայկանուշ Ն.-ին և ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: