|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ «Վոլվո» ավտոսերվիսի մոտակայքում, ծառից տղամարդու դի է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արտաշատի խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում ծառից իջեցրել են Ա. Տ.-ի (1990 թ.) դին:
Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ ծառից կախված տղամարդը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Թ.-ն է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է. «Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։