կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 10:09
Հասարակություն

Անի Երանյանը վթարից հետո դեռ ուշքի չի եկել.«Հրապարակ»

Անի Երանյանը վթարից հետո դեռ ուշքի չի եկել.«Հրապարակ»

«Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել։ Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ ևս ունի։ Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել։ Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որ լիովին հաղթահարի այս ամենն ու նորից նստի ղեկին: Նախորդ անգամ՝ 2013-ին վթարի ենթարկվելուց հետո նրա մեքենան թեթևակի էր վնասվել, սակայն այս անգամ լրիվ ջարդուփշուր է եղել։ Բայց իր մեքենայի հարցը լուծելուց առաջ դերասանուհին նախ պետք է դատավորի մեքենայի հարցը լուծի, որին հարվածել է և մեծ վնաս պատճառել։ Մեր տեղեկություններով, վթարից հետո Երանյանի հարազատները կապվել են տուժող դատավոր Գագիկ Պողոսյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրա համար, որպես վնասի հատուցում, ինչպես նաև շնորհակալություն՝ Անիի դեմ չբողոքելու համար, կգնեն վթարի ենթարկված նույն մեքենայից՝ Mercedes ML։ Հավանաբար, այդ պատճառով էլ այժմ դատավորը երթևեկում է հարազատներից մեկի մեքենայով, մինչև նրան նոր մեքենա նվիրեն։ Հիշեցնենք, որ մեքենայում է եղել նաև դատավորի կինը, որն ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց էր ընկել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։