Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռևս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ:
Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ էլ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է՝ «չգիտեմ»:
Մեզ հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: