Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ Տուլայում վթարված ավտոբուսի ուղևոր՝ երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Yerkir.am-ին Կիրեևսկի բուժկենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ է գտնվում 49-ամյա Ապրես Ասրյանը, ում երեկ կրկին վիրահատել են:
«Ասրյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով` գանգի հիմքի կոտրվածքներ, կողոսկրերի բազմակի կոտրվածքներ, երկու թոքերի կոնտուզիա, կոնքոսկրերի բազմաթիվ մանր կոտրվածքներ: Նրան վիրահատել էինք հենց առաջին օրը, սակայն երեկ կրկին վիրահատեցինք` կոտրված կոնքոսկրերը փորձեցինք միացնել»,- տեղեկացրին հիվանդանոցից:
Ասրյանին միացված է արհեստական շնչառության սարք: Նա, ի դեպ, առաջին իսկ օրվանից դեռ գիտակցության չի եկել:
Հիվանդանոցից տեղեկացրին նաև, թե դժվար է ասել` նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, չնայած այն հանգամանքին, որ բժիշկներն Ասրյանի առողջական վիճակը գնահատում են որպես կայուն ծանր: