Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդոցներ բուժօգնության դիմած 5 վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Երեւանի բնակիչ, 24-ամյա Անի Երանյանը, ով բախվել էր դեպի Դիլիջան ընթացող Երեւանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Պողոսյանի վարած Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենային: Բուժօգնության են դիմել նաեւ Գ. Պողոսյանը, մեքենայում գտնվող նրա կինը` Մարինե Կարապետյանը, ինչպես նաեւ Ա. Երանյանի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 28-ամյա Հայկ Մխիթարյանը եւ 23-ամյա Իզաբելա Դանիելյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել էին Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի և Mersedez ML մակնիշի 98 ՍՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mersedez ML մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ: