|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63,6 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը մրցեց Կուբան ներկայացնող Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուզի հետ և զիջեց 5:0 հաշվով:
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Չալոյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասել 5:0 հաշվով:
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։